Յուրի Լոզան ռուսական Առաջին ալիքից դատարանի միջոցով 1 մլն ռուբլի է ստացել

16:08   27 նոյեմբերի, 2021

Մոսկվայի քաղաքային դատարանն Առաջին ալիքին պարտավորեցրել է Յուրի Լոզային վճարել միլիոն ռուբլի՝ «Ձայնը» նախագծում իր «Плот» երգի մշակված տարբերակի օգտագործման համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։

«Դատարանը բավարարել է հայցվորի պահանջները մասամբ․ պատասխանողից բռնագանձել միլիոն ռուբլու չափով դրամական փոխհատուցում եւ դատական ծախսեր», - պարզաբանել են այնտեղ:

Լոզան պնդում էր, որպեսզի իրեն վճարեն չորս միլիոն ռուբլի։ Բացի այդ, նա պահանջել է հեռացնել հաղորդման ձայնագրությունը, որտեղ հնչել է երգը, սակայն դատարանը նրան մերժել է։

Լոզան Առաջին ալիքի դեմ հայց էր ներկայացրել դեռ մայիսին։ Նա պնդել է, որ հեռուստաալիքը փչացրել է նրա ստեղծագործությունը՝ «ստեղծելով բնօրինակի՝ հեղինակի համար անընդունելի կրկնօրինակը»։ Երգը կրճատել են՝ դարձնելով մինչեւ 1 րոպե 55 վայրկյան տեւողությամբ, իսկ երաժշտական մասում ավելացրել են թմբուկներ եւ ստեղնաշարային նվագախումբ, ինչի պատճառով, ինչպես կարծում է հեղինակը, տուժել են եւ երգի ամբողջականությունը, եւ մտահղացումը։

Դատարանի որոշման մասին կողմերի արձագանքի վերաբերյալ դեռ ոչիննչ չի հաղորդվում։



© NEWS.am STYLE