Mash. պրոդյուսեր Ռուդինշտեյնին շտապ վիրահատել են

15:02   27 նոյեմբերի, 2021

Հիվանդանոցում գտնվող կինոպրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնի առողջական վիճակը շարունակում է վատանալ։ Ինչպես գրում է Mash Telegram-յան ալիքը, նրան շտապ վիրահատել են։ Պրոդյուսերը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ինչպես նշում է Mash-ը, բժիշկներն իրականացրել են տրախեոստոմիա՝ պարանոցի հատվածում արհեստական անցքի ձեւավորման վիրահատություն: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Իշեմիկ ինսուլտը մեծապես ազդել է կինոպրոդյուսերի ուղեղի վրա։

75-ամյա Մարկ Ռուդինշտեյնը սրտի կաթվածով հոսպիտալացվել էր անցյալ շաբաթ։ Բժիշկները վիրահատել են նրան՝ տեղադրելով ստենտ։

Լուսանկարը՝ Եվգենի Նովոժենին/ՌԻԱ Նովոստի



© NEWS.am STYLE