Ալեքսանդր Գրադսկին դեռեւս ծանր վիճակում է․ նա վերակենդանացման բաժանմունքում է

20:04   27 նոյեմբերի, 2021

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիչ եւ կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին շարունակում է ծանր վիճակում մնալ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնել է իրավիճակին ծանոթ РЕН ТВ-ի աղբյուրը։

Զրուցակցի խոսքով՝ 72-ամյա արտիստի բուժման մեջ դեռեւս դրական դինամիկա չի նկատվում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գրադսկին հիվանդանոց է տեղափոխվել կաթվածի կասկածանքով։ Հայտնի երգչի որդին չի պատասխանել հոր վիճակի մասին լրագրողների հարցին։

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի հիվանդանոցներից մեկում երաժշտի անհետաձգելի հոսպիտալացման մասին լուրից հետո տեղեկություն էր տարածվել, որ Ալեքսանդր Բորիսովիչն անգիտակից վիճակում է։



© NEWS.am STYLE