«Կա Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչում ու այլեւս «Արցախը Հայաստան չէ եւ վերջ» բանաձեւ։ Ձիթենու ճյուղը վկա»․ Ռուբեն Մխիթարյան

16:31   27 նոյեմբերի, 2021

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի հանդիպմանը։

«Եթե դու պայմանավորվում ես դեմարկացիա եւ դելիմիտացիա սկսել ու չես անդրադառնում հայ-ադրբեջանական արցախյան հատվածի մոտ 300 կմ սահմանագծին, ուրեմն այլեւս չկա արցախյան սահմանահատված: Ըստ այդմ չկա Արցախ: Ըստ այդմ չկա Արցախի հարց: Կա Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչում ու այլեւս «Արցախը Հայաստան ՉԷ եւ վերջ» բանաձեւ: Ես չգիտեմ, թե էսքանից հետո էլ ինչ փաստաթղթի հրապարակայնացում է անհրաժեշտ ընդդիմության ուրիշ ընդդիմության ընդդիմությանը: Ձիթենու ճյուղը վկա», - գրել է նա։



© NEWS.am STYLE