Սկանդալ․ Նաոմի Քեմփբելի բարեգործական հիմնադրամը մեղադրվում է անհամաչափ ծախսերի մեջ

17:13   27 նոյեմբերի, 2021

Նախօրեին հայտնի է դարձել, որ Բրիտանական Watchdog հանձնաժողովը ֆինանսների կառավարման ոլորտում ոչ իրավաչափ գործողությունների կապակցությամբ պաշտոնական հետաքննություն է սկսել Նաոմի Քեմփբելի Fashion for Relief հիմնադրամում։

Մոդելը բարեգործական կազմակերպություն է ստեղծել 2005 թվականին, որպեսզի միջոցներ հավաքի աղքատ ընտանիքների երեխաների համար: Հիմնադրամի ստեղծվելուց ի վեր Նաոմին եւ նրա հոգաբարձուները կարողացել են հավաքել ավելի քան 15 մլն դոլար։

Watchdog հանձնաժողովը պետք է ստուգի, թե արդյոք Քեմփբելը եւ նրա թիմը կատարել են «իրենց իրավական պարտականությունները եւ արդյոք գործերը վարել են բարեգործական գործունեության մասին օրենքի համաձայն»: Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Հարկ է նշել, որ Fashion for Relief-ը դեռ չի հրապարակել2020 թվականի իր հաշիվները։ Բարեգործության հանձնաժողովի առցանց գրանցամատյանի համաձայն՝ ընկերությունն արդեն ուշանում է ավելի քան 178 օրով։

Աղբյուրը՝ PeopleTalk

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE