«Օրհնված»․ Լիլուն՝ ամուսնու եւ դստեր հետ (ֆոտո)

23:39   27 նոյեմբերի, 2021

Երգչուհի Լիլուն կիսվել է նոր ընտանեկան լուանկարով, որում պատկերված է ամուսնու եւ դստեր՝ 1-ամյա Մարիայի հետ։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված սիրառատ կադրերում երգչուհու ամուսինը ջերմ գրկել եւ համբուրում է կնոջը, իսկ զույգի դուստր հայրիկի ուսին է նստած։ Լիլուն կրում է սեւ բլուզ, բաց մոխրագույն տաբատ։ Երգչուհին վառ ու արտահայտիչ շպարով է, մազերը հավաքված են։ Հրապարակմանը կից Լիլուն գրել է․ «Օրհնված»։

Նշենք, որ օրերս տեղադրված կադրերում Լիլուն պատկերված էր ամուսնու եւ երեխաների հետ։ «Շնորհավոր Գոհաբանության օրը»,- մեկնաբանություններում գրել էր երգչուհին, իսկ հետեւորդներն ընտանիքին դրական խոսքեր էին գրել։



© NEWS.am STYLE