«Սուրբծննդյան տրամադրություն»․ Մերի Մակարյանը՝ սպորտային կերպարում

21:39   27 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Մերի Մակարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով սպորտային կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրերում դերասանուհին կրում է մոխրագույն հուդի, մուգ երանգի տաբատ, ինչը համադրել է երկարաճիտների հետ։ Մերիի ուղիղ հարդարված մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Հրապարակումը երիտասարդ մայրիկը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կապույտ բլուզ էր կրում, սեւ շրջազգեստ։ Մերին արձակել էր մազերն ու արտահայտիչ դիմահարդարում էր ընտրել։ Դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները գնահատել էին այն ու դրական խոսքեր գրել․«Սիրուն»։



© NEWS.am STYLE