Վերա Բրեժնեւան պատմել է «Վիա Գրա» խմբի քասթինգի ժամանակ սադրիչ հարցերի մասին

20:09   28 նոյեմբերի, 2021

Երգչուհի Վերա Բրեժնեւան պատմել է, որ «ՎԻԱ Գրա» խմբի քասթինգի ժամանակ իրեն սադրիչ հարցեր են տվել։ Այդ մասին նա պատմել է Առաջին ալիքի «Вечерний Ургант» ծրագրի եթերում:

Ապագա երգչուհին հաջողությամբ անցել է ընտրությունը, այդ թվում՝ պատասխանելով նրա կյանքի մասին հարցաշարին։

«Ես երգեցի, հետո մեկ անգամ եւս երգեցի, մեկ անգամ էլ երգեցի, հետո պատասխանեցի սադրիչ հարցերին։ Ամուսնացած եմ, թե ոչ, քանի երեխա ունեմ, ինչ ընտանիքից են, որտեղ եմ ծնվել, որտեղ եմ սովորել, նկարահանվել եմ արդյոք մեծահասակների համար ֆիլմերում», - ծիծաղել է Բրեժնեւան։

Երգչուհին վստահ է եղել, որ հենց նա է, ով կոլեկտիվին անհրաժեշտ է։ Նա շատ է անհանգստացել քասթինգից հետո եւ մի քանի ժամ սպասում էր արդյունքի հրապարակմանը։ Պրոդյուսերներն ընտրել են Բրեժնեւաին, բայց նրա առջեւ պայման են դրել․ նա պետք է մեկ ամսվա ընթացքում պարուսույցի եւ վոկալի ուսուցիչների մոտ առաջընթաց գրանցեր։

«Ինձ ասացին՝ եթե զբաղվես, եթե առաջընթաց լինի, մենք քեզ կվերցնենք»։ Ես, բնականաբար, սկսեցի զբաղվել։ Ինձ նույնիսկ եկան նայելու երկու շաբաթ անց։ Եվ այն ժամանակ արդեն հասկացել էին, որ «մեր աղջիկն է», - պատմել է Բրեժնեւան։

Երգչուհին ընդգծել է, որ չի զղջում «ՎԻԱ Գրա»-յում անցկացրած տարիների համար եւ սիրով է հիշում կյանքի այդ շրջանը:

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE