Հրդեհից տուժած Խլեբնիկովան դուրս է եկել կոմայից

15:07   28 նոյեմբերի, 2021

Երգչուհի Մարինա Խլեբնիկովան, որն իր տանը տեղի ունեցած հրդեհից հետո մարմնական ծանր վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտ, արթնացել է դեղորայքային կոմայից հետո։ Այս մասին հաղորդում է kp.ru-ն։

Ներկայումս դերասանուհին կարողանում է ինքնուրույն շնչել, շաբաթ օրը թեստային ռեժիմով պարբերաբար հեռացրել են թոքերի օդափոխության արհեստական սարքը: Պարբերականի տեղեկություններով՝ երգչուհու վիճակը շարունակում է ծանր մնալ, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։

Ինչպես պատմել է շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտի վիրաբույժ Իգոր Շարիպովը, Խլեբնիկովան ունի կյանքի համար վտանգ հանդիսացող 20% այրվածքներ:

«Նրա մոտ երեք վնասվածք կա՝ դեմքի այրվածք, շնչուղիների այրվածք (թոքեր), գումարած թունավորում։ Առաջինը, ինչից մահանում են սուր շրջանում՝ շմոլ գազից թունավորումից, քայքայումից։ Եվ դա, փառք Աստծո, հաջողվել է հաղթահարել», - պարզաբանել է մասնագետը։

Բժիշկները կարծում են, որ արտիստուհուն սպասում է երկարատեւ վերականգնում, դեմքի վերականգնման բարդ պլաստիկ վիրահատություններ, նրանք նախազգուշացնում են բարդությունների ռիսկի եւ վերականգնման երկարատեւ գործընթացի մասին։

Խլեբնիկովայի տնօրեն Դանիլա Փրայսի խոսքով՝ երգչուհու առօրյան ծանրաբեռնված է եղել, եւ հրդեհը նրա հոգնածության, այլ ոչ թե ալկոհոլի նկատմամբ հակվածության հետեւանք է եղել: Խլեբնիկովայի գործընկերները պատմում են, որ Խլեբնիկովան ալկոհոլ չի օգտագործում, քանի որ առանց դրա էլ նա աշխույժ է։

Խլեբնիկովային ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց նոյեմբերի 18-ի երեկոյան տեղի ունեցած հրդեհից հետո:



© NEWS.am STYLE