Գիտեի՞ք արդյոք. «Տերմինալ». 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին

12:12   28 նոյեմբերի, 2021

NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հանրահայտ տարբեր ֆիլմերի մասին։ Այսօր խոսքը Սթիվեն Սփիլբերգի «Տերմինալ» ֆիլմի մասին է (2004թ.)։

Եվ այսպես…

1.Ֆիլմի նկարահանումների համար ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը կառուցել տվեց ժամանակակից օդանավակայանի տերմինալի ճշգրիտ կրկնօրինակը։

2.Նկարահանումները սկսվել են 2003 թվականի հոկտեմբերի 1-ին` այն բանից հետո, երբ Թոմ Հենքսը ավարտեց «Ջենտլմենների խաղեր» ֆիլմի նկարահանումները։

Нет описания.

3.Ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա, որը տեղի է ունեցել 1988 թվականին ֆրանսիական Շառլ դը Գոլ օդանավակայանում Իրանի քաղաքացի Մերհան Քարիմի Նասերիի հետ (նրա պայուսակը,որում բոլոր փաստաթղթերն էին, գողացել են):

4.Սկզբում ֆիլմը պետք է նկարահաներ Էնդրյու Նիկոլը: Նա վերաշարադրեց սցենարի առաջին տարբերակը։

5.Սպա Տորեսը, ում մարմնավորում է Զոի Սալդանան, ֆիլմում ասում է, որ ինքը Star Trek-ի երկրպագու է։ Ապագայում Սալդանան դեր կստանա Star Trek-ի ռեմեյքում։

6.«Տերմինալը» Թոմ Հենքսի և Սթիվեն Սփիլբերգի միակ համագործակցությունն է, որը չի առաջադրվել «Օսկար» մրցանակաբաշխության:

Нет описания.

7.Միլոդրագովիչի հետ դրվագում Վալերի Նիկոլաեւի համար տեքստ չէր գրվել: Դերասանը իմպրովիզ էր անում ՝ ուղղակի իմանալով ընդհանուր իրավիճակը։ Այնուամենայնիվ, տեսարանը բավականին արտահայտիչ է։

8.Ճամպրուկով աղջիկը, ում փորձում է օգնել Վիկտորը, Սթիվեն Սփիլբերգի դուստրն է։

9.Չի Մաքբրայդի դերն ի սկզբանե նախատեսված էր Բերնի Մաքի համար։

Нет описания.

10.Ֆիլմն արժանացել է 2004 թվականի Վենետիկի կինոփառատոնի բացման պատվին:

11.Ջազմենը՝ Բենի Գոլսոնը , ումից Նավորսկին ինքնագիր է ստանում իր հոր համար, ամերիկացի հայտնի ջազ սաքսոֆոնահար է: Նա իրականում ներկա է եղել «Հարլեմ-1958» հայտնի լուսանկարում, որտեղ հավաքվել են քսաներորդ դարի մեծ ջազ երաժիշտներ։

Նորայր Նազարյան

 



© NEWS.am STYLE