Ուլտրակարճ զգեստ, սլացիկ ոտքեր․ Սոնա Եսայանի նոր լուսանկարը

10:48   28 նոյեմբերի, 2021

Պարուհի Սոնա Եսայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոնան կրում է սեւ գույնի, համարձակ դեկոլտեով, ուլտրակարճ զգեստ, ինչը համադրել է բարձրակրունկ երկարաճիտների հետ։ Նա վառ ու արտահայտիչ շպարով է, ալիքավոր հարդարված մազերն արձակված են։ Սոնան հրապարակումը չի մեկնաբանել։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սոնա Եսայանը պատմել էր, թե իր երգելն ինչ նպատակ ունի եւ ինչ նորամուծությամբ է ներկայանալու իր հետեւորդներին:

«Ես ձայն ու երգելու շնորհ ունեմ, ու հենց դրա համար էլ որոշել եմ երկուսը մեկում համադրել ու պարային նոր որակ բերել Հայաստան: Միգուցե, Հայաստանում է նորություն, որ պարուհին նաեւ երգում է, բայց աշխարհում սա շատ տարածված ու սիրված ձեւաչափ է: Օրինակ՝ իմ սիրելի արտիստներից Մոնատիկը ե´ւ պարող է, ե´ւ երգիչ, եւ երկուսը մեկում համադրելով՝ հրաշալի շոուներ է անում: Նա ներկայումս Ուկրաինայում եւ Ռուսաստանում ամենապահանջված արտիստներից է: Միգուցե, սկզբում մարդկանց համար սա անսովոր լինի, բայց ժամանակի ընթացքում նորամուծություններին սովորում են, դրանք ավելի կիրառելի են դառնում նաեւ Հայաստանում», - նշել էր պարուհին։ 



© NEWS.am STYLE