Ու՞մ հետ չի պատահում․ Դիմա Բիլանը ներողություն է խնդրել Ղազախստանում ոչ սթափ ելույթի համար

11:13   28 նոյեմբերի, 2021

Երգիչ Դիմա Բիլանի համար ծանր ժամանակներ են։ Նա, ըստ էության, ձախողել է Ղազախստանում տեղի ունեցած երեկույթը։ Խմել էր։ Իսկ այժմ ներողություն է խնդրում սոցցանցերի երկրպագուներից։ Instagram-ի Stories բաժնում նա խոսում է այն մասին, որ սխալվելը բնորոշ է բոլորին։

«Գիտեք, պատահում է, երբեմն մարդը հարբում է։ Միթե ձեզ հետ նման բան չի եղել։ Ես երբեք չեմ հավատա», - նշել է երգիչը։

Բիլանը հայտարարել է, որ երեք օր չի քնել, շատ է հոգնել, քանզի մշտապես գտնվում է նյարդային վիճակում։ Նա նաեւ խոստովանել է, որ ամաչում է իր արարքի համար եւ նույնիսկ լաց է եղել, բայց ցանկանում է ազնիվ լինել երկրպագուների հետ։ Ընդ որում, երգիչը հայտարարել է, որ ատում է, երբ եթեր են դուրս գալիս հարբած։



© NEWS.am STYLE