Մադոննան Instagram-ին մեղադրել է սեքսիզմի մեջ՝ մերկ լուսանկարը հեռացնելու համար

23:06   28 նոյեմբերի, 2021

Ամերիկացի երգչուհի Մադոննան (իսկական անունը՝ Մադոննա Լուիզա Չիկոնե) բողոքել է Instagram-ից, որտեղից հեռացվել են նրա անկեղծ լուսանկարները: Այս մասին փոփ աստղը գրել է իր Instagram-ում։

Ավելի վաղ երգչուհին հրապարակել էր նոր ֆոտոշարքի դրվագները. լուսանկարներում 63-ամյա Մադոննան պատկերված է ներքնազգեստով, ցանց զուգագուլպաներով եւ բարձրակրունկ կոշիկներով: Երգչուհու խոսքով՝ ինքը ստիպված է կրկին հրապարակել լուսանկարները, սակայն «մոդերացված» տարբերակները, քանի որ սոցցանցն օրիգինալ լուսանկարները չափազանց անկեղծ է համարել:

«Լուսանկարը ջնջելու պատճառը եղել է կրծքիս մի փոքր մերկացած հատվածը։ Ես դեռ զարմանում եմ, որ մենք ապրում ենք մի մշակույթում, որը թույլ է տալիս ցույց տալ կնոջ մարմնի յուրաքանչյուր միլիմոտրը, բացի այդ մասից։ Կարելի է կարծել դա է կնոջ մարմնի միակ սեքսուալ հատվածը․․․», - վրդովված գրել է Մադոննան։

Երգչուհին նաեւ զարմանք է հայտնել, թե ինչու կանացի մարմնի այլ հատվածներ ոչ մի տեղ գրաքննության չեն ենթարկվում։

Նա նաեւ հայտարարել է, թե ուրախ է, որ կարողացել է պահպանել առողջ միտքը՝ չնայած նման գրաքննության, սեքսիզմի, էյջիզմի եւ կանանց հանդեպ ատելությանը։

Աղբյուրը՝  Gazeta.ru



© NEWS.am STYLE