«Ցույց տվեք ինձ մի բան, որը հեշտ է անել այս կյանքում»․ Արմինկա

13:51   28 նոյեմբերի, 2021

Երգչուհի Արմինկան, ով ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, պատասխանել է հետեւորդներին հետաքրքրող հարցերին։

Երգչուհու երկրպագուներից մեկը նրանից հարցրել է, թե արդյոք դժվար չէ միայնակ մեծացնել տղա երեխայի, ինչին ի պատասխան երգչուհին գրել է․ «Ցույց տվեք ինձ մի բան, որը հեշտ է անել այս կյանքում»։

Ավելի վաղ հրապարակված սեւ-սպիտակ կադրերում երգչուհին կրում էր բաց երանգի վերնաշապիկ, մուգ գույնի տաբատ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված էին, արտահայտիչ շպարով էր։ «Ես վաղուց սովորել եմ շնորհակալ լինել ամեն մանրուքի համար՝ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան», - գրել էր Արմինկան։



© NEWS.am STYLE