«Ամենատարբերվող զույգ»․ Դիանա Տոնոյանի եւ Բեն Ավետիսյանի լուսանկարն ԱՄՆ-ից

14:49   28 նոյեմբերի, 2021

Դերասան Բեն Ավետիսյանի կինը՝ դիմահարդար Դիանա Տոնոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երիտասարդ ամուսինները նստած են կողք կողքի, կրում են սպորտային հագուստ։ Դիանայի մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից զույգի երկրպագուները բազում դրական խոսքեր են գրել․ «Ամենատարբերվող զույգ»։

Հիշեցնենք, որ օրերս տեղադրված կադրերում Դիանան պատկերված էր Կարմիր հրապարակում։ Նա կրում էր մուգ երանգի ջինսե տաբատ, սեւ հուդի, ոճային գլխարկ։ Նա արձակել էր մազերն ու մեղմ շպար նախընտրել։ Հրապարակմանը կից դերասանի կինը հարց էր ուղղել հետեւորդներին․ «Իսկ դուք Մոսկվան սիրու՞մ եք»։



© NEWS.am STYLE