«Միայնակությունը խելքի համար նույնն է, ինչ քաղցած սննդակարգը` մարմնի»․Նաիրա Մովսիսյան

15:46   28 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկաայցել է առօրյա կերպարում։

View this post on Instagram

A post shared by Naira Movsisyan (@nairamovsisyan_official)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է սեւ գույնի զգեստ, նույն երանգի բարձրակրունկներ, որոնք էլ համադրել է ջինսե բաճկոնի հետ։ Նրա մազերն արձակված են, մեղմ նվազագույն շպարով է։ «Միայնակությունը խելքի համար նույնն է, ինչ քաղցած սննդակարգը` մարմնի։ Երբեմն այն անհրաժեշտ է, բայց չպետք է լինի չափազանց երկարատեւ։

Ժամանակն է հանել մտածելակերպից «մենակ լավ ա» արտահայտությունը։ Մի պատնեշը դարձեք ձեր իսկ կյանքի», - հրապարակումը մեկնաբանել է դերասանուհին։

«Նորաձեւությունը դա այն չէ, ինչ գործ ունի միայն հագուստի հետ: Նորաձեւությունն առկա է երկնքում, փողոցում, գաղափարներում, կենսակերպում, այն ամենում, ինչ տեղի է ունենում… Կոշիկները վերափոխում են մարմնի կեցվածքն ու արտահայտումը: Նրանք բարձրացնում են ձեզ վեր ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հուզականորեն: Դիամահարդարման ամեն կետը պետք է համապատասխանի տվյալ օրվա քո ներաշխարհին», - ավելի վաղ կից գրել էր Նաիրան։



© NEWS.am STYLE