«Օրինակելի ընտանիք»․ Արամեի եւ կնոջ ջերմ գրկախառնությունը (ֆոտո)

17:48   28 նոյեմբերի, 2021

Երգիչ Արամեն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ Աննա Թովմասյանի։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրում ամուսինները ջերմ գրկախառնված են։ Աննան կրում է սպիտակ բլուզ, ինչը համադրել է ոճային կոստյումի հետ։ Նա հավաքել է մազերը, ընտրել մեղմ շպար։ Երկու երեխաների մայրիկի կերպարն ամբողջացնում է վզնոցը։ Հրապարակումն Արամեն չի մակագրել։ Սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ են կատարել․ «Օրինակելի ընտանիք»։  

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգիչը պատկերված էր երեխաների՝ դստեր ու որդու հետ։ Արամեն լուսանկարը չէր մեկնաբանել, միայն սրտիկների տեսքով էմոջիներ էր օգտագործել։ Արամեի եւ Աննա Թովմասյանի որդին, ի դեպ, լույս աշխարհ է եկել 2019թ․-ի դեկտեմբերին։



© NEWS.am STYLE