«Մոլորության մեջ մի ընկեք»․ ինչպես է Քիմ Քարդաշյանն արձագանքել Քանյե Ուեսթի՝ ընտանիքին վերադարձնելու փորձերին

17:07   28 նոյեմբերի, 2021

Մինչ Քանյե Ուեսթը փորձում է ամբողջ ուժով ակնարկել Քիմին, որ նա շատ կցանկանար վերադարձնել իրենց ընտանիքը, նա կարծես թե չի պատրաստվում դա անել։ Բացի այն, որ համացանցում այժմ բուռն քննարկում են Փիթ Դեւիդսոնի հետ նրա սիրավեպը, որը շատ արագ է զարգանում, նախօրեին HollywoodLife-ի աղբյուրները պարբերականին պատմել են, թե Քիմն ինչ է մտածում հարաբերությունները վերադարձնելու նախկին ամուսնու փորձերի մասին:

Ինչպես նշում են աղբյուրները, Քիմ Քարդաշյանը հստակ որոշել է, որ չի պատրաստվում վերականգնել հարաբերությունները Քանյեի հետ: «Մոլորության մեջ մի ընկեք։ Քիմը չի պատրաստվում կրկին հանդիպել Քանյեի հետ», - պատմել են նրանք:

Ասում են, որ հասարակության առջեւ Քանյեի եւ մոդել Վիկտորիայի հետ հայտնվելը բացառապես պատասխան էր Քիմ Քարդաշյանի եւ կոմիկի սիրավեպին։



© NEWS.am STYLE