Մերի Երեմյանի աշնանային street style-ը

19:39   28 նոյեմբերի, 2021

Երիտասարդ դերասանուհի Մերի Երեմյանը նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել գեղեցիկ բնապատկերի ֆոնին։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին, որին հեռուստադիտողը ճանաչում է տարբեր սերիալներում մարմնավորած կերպարներով, կրում է բաց երանգի վերնաշապիկ, մուգ տաբատ, երկարաճիտներ, ինչը համադրել է երկարաճիտների հետ։ Դերասանուհու մազերն արձակված են, նվազագույն շպարով է, իսկ աշնանային կերպարն ամբողջացրել է ոճային արեւային ակնոցը։ Հրապարակումը Մերին չի մակագրել։

Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի բլուզ էր կրում, ոճային վերնազգեստ։ Մերի Երեմյանն արձակել էր մազերն ու նախապատվություն տվել բնական դիմահարդարմանը, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ վզնոց, նուրբ ականջօղեր։



© NEWS.am STYLE