Հռիփսիմե Հակոբյանի լողափնյա կերպարը Մեքսիկայից

20:37   28 նոյեմբերի, 2021

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է լողափնյա կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրն արվել է Մեքսիկայում։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը կրում է կապույտ երանգի զգեստ։ Նրա գանգուր մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից երդիչ մարտին Մկրտչյանի կինը գրել է․ «Մեքսիկա»։ Հետեւորդները բազում հաճոյախսութոյւններ են հղել վերջերս մայրացած երգչուհուն։

Օրերս տեղադրված կադրերում Հռիփսիմեն պատկերված էր ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի եւ իրենց որդիների հետ։ «Շնորհակալ ամենի համար, ինչ ունենք»,- հրապարակումը կարճ մակագրել էր Հռիփսիմեն, իսկ հետեւորդները նրանց բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Երջանկություն ձեր ընտանիքին», «Գեղեցիկ ընտանիք»։



© NEWS.am STYLE