«Կնոջ մեջ իմ սիրելի որակը քնքշություն է»․ Լիա Զախարյան

21:37   28 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հրապուրիչ կերպարը։

View this post on Instagram

A post shared by lia (@zakharyan.lia)

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարներում Լիան կրում է երկնագույն երանգի, համարձակ դեկոլտեով զգեստ, ինչն ընդգծում է նրա սլացիկ կազմվածքը։ Լիան նախընտրել է նուրբ շպար, իսկ վարսերն արձակված են։  «Կնոջ մեջ իմ սիրելի որակը քնքշություն է։ Իսկ Ձե՞րը», - հրապարակմանը կից գրել է դերասանուհին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Լիան սպիտակ վերնաշապիկ էր կրում, որը համադրել էր սեւ-սպիտակ բլուզի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ մատանիները։ Դերասանուհին հրապարակման մեկնաբանություններում պատմել էր սերիալում իր նոր կերպարի մասին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին գրել․ «Սիրուն»։



© NEWS.am STYLE