«Տրամադրության գույնը մանուշակագույն է»․ Աթենա Մանուկյանը՝ հրապուրիչ կերպարում

22:43   28 նոյեմբերի, 2021

Երգչուհի Աթենա Մանուկյան հետեւորդների հետ կիսվել է նոր լուսանկարով, որում աշնանային հրապուրիչ կերպարում է։

View this post on Instagram

A post shared by Athena Manoukian (@athenamanoukian)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է մանուշակագույն հանդերձանք․ բլուզ, վերարկու։ Աթենան արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախապատվությունը տվել քնքուշ շպարին։ «Նա այն թագուհիներից է, որոնք գիտեն, որ իր թագը ոչ թե գլխին է, այլ հոգու մեջ», - հրապարակումը մակագրել է երգչուհին։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին կերպարանք էր ընդունել Հանրապետության հրապարակում։ Նա կրում էր կաշվե տաբատ, բաց երանգի բլուզ, երկարաճիտ կոշիկներ։ Երգչուհին արձակել էր ուղիղ հարդարված մազերը, նվազագույն շպարով էր։ «Դու իմ քաղաք, Երեւան», - հրապարակմանը կից գրել էր նա։



© NEWS.am STYLE