Ոճային կերպար․ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը՝ դիլիջանյան բնապատկերի ֆոնին

23:32   28 նոյեմբերի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է դիլիջանյան հանգստի ժամանակ։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին կերպարանք է ընդունել գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կրում է կանաչ երանգի զգեստ, որը համադրել է երկարաճիտների հետ։ Երգչուհին արձակել է գանգուր մազերը, նախընտրել՝ մեղմ շպար։ Աշնանային կերպարն ամբողջացնում է նորաձեւ աքսեսուարը։ Հրապարակումը Աստղիկ Սաֆարյանը չի մեկնաբանել։

Նշենք, որ ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին սեւ-սպիտակ բլուզ էր կրում։ Աստղիկ Սաֆարյանն արձակել էր գանգուր մազերն ու նախընտրել էր վառ դիմահարդարում։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել Աստղիկին․ «Շքեղ»։



© NEWS.am STYLE