Անկախ բարձր վարկանիշից․ Մեթյու Մաքքոնահին չի հավակնի Տեխասի նահանգապետի պաշտոնին

10:11   29 նոյեմբերի, 2021

Հոլիվուդյան դերասան Մեթյու Մաքքոնահին հրաժարվել է մասնակցել Տեխասի նահանգապետի ընտրություններին։ Այդ մասին նա հայտնել է տեսաուղերձում, որը հրապարակել է Twitter-ում։

«Ես՝ հասարակ երեխաս, որը ծնվել է Տեխաս նահանգի Ուվալդե փոքր քաղաքում, երբեք միտք անգամ չեմ ունեցել, որ երբեւէ քաղաքական առաջնորդ կհամարվեմ»,- ասել է Մաքքոնահին։

Ավելի վաղ Մեթյու Մաքքոնահին «The Balanced Voice» պոդքասթի ընթացքում հայտարարել է, որ կմտածի Տեխասի նահանգապետ դառնալու եւ այդ պաշտոնում առաջադրվելու մասին։ Ավելի ուշ անկցացված հարցումը ցույց էր տվել, որ Մաքքոնահին նահանգի ղեկավարի ընտրություններում պայքարի դեպքում առաջ է անցնում գործող հանրապետական նահանգապետից՝ Գրեգ Էբոտից։ Պայքարի դեպքում Տեխասի բնակիչների 43 տոկոսը կաջակցեր դերասանին, 35 տոկոսը՝ գործող նահանգապետին։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE