Ոճային մայրիկ․ Քրիստինե Պեպելյանի լուսանկարը Կալիֆոռնիայից

12:15   29 նոյեմբերի, 2021

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերն արվել են Կալիֆոռնիայում։ Երգչուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է բաց գույնի բլուզի ու պիջակի հետ։ Երիտասարդ մայրիկը սպորտային կոշիկ է ընտրել, բնական շպար։ Լուսնակարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին բաց գույնի հագուստ էր կրում։ Երիտասարդ մայրիկը հավաքել էր մազերը, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական էր դարձրել վզնոցը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցկուհի»։

 



© NEWS.am STYLE