Թոմ Ֆորդը քննադատել է Ջարեդ Լետոյի խաղը «Տուն Gucci» ֆիլմում

11:18   29 նոյեմբերի, 2021

Gucci նորաձեւության տան նախկին ստեղծագործական տնօրեն Թոմ Ֆորդը դժգոհ է Ռիդլի Սքոթի «Տուն Gucci» (House of Gucci) ֆիլմից։ Նա ժապավենի մասին իր տպավորություններով կիսվել է «Airmail News» պարբերականի համար գրված ակնարկում։

«Վերջերս ես դիմացել եմ երկու ժամ երեսունյոթ րոպե տեւողությամբ ֆիլմի, որը ստացել է«Տուն Gucci» անվանումը»,- գրել է դիզայները։

Дом Гуччи»: посмотрите, как Леди Гага, Адам Драйвер и Джаред Лето  перевоплотились в главных героев фильма Ридли Скотта

Ֆորդը ժապավենը համեմատել է նաեւ «Saturday Night Live» շոուի եւ «Դինաստիա» սերիալի հետ, ինչպես նաեւ այն ցինիզմ անվանել։ Նախկին ստեղծագործական տնօրենին դուր չի եկել Ջարեդ Լետոյի խաղը, որը մարմնավորել է Պաոլո Գուչիի կերպարը։ Ֆորդի խոսքով՝ իրական Պաոլոն «էքսցենտրիկ» էր, բայց ոչ «խենթ» կամ «թվում էր՝ մտավոր հետամնաց», ինչպես նրան ներկայացրել է Լետոն։

Ֆորդը խոստովանել է, որ իրեն դուր է եկել Լեդի Գագան, որը մարմնավորել է Պատրիցիա Ռեջանիի կերպարը․ «Երբեմն թվում է, թե նա չափից շատ է խաղում։ Նրա արտասանությունը ֆիլմի ընթացքում տարբերվում է։ Բայց այդ ամենը կարեւոր չէ, քանի որ հնարավոր չէ աչք կտրել նրանից։ Երբ նա կադրում է հայտնվում, դառնում է տեսարանի թագուհին։ Հավատացեք, դա այդքան էլ հեշտ չէ, երբ դերասանական կազմում աստղերն այդքան շատ են։ Իսկ այստեղ նրանց թիվը նույնիսկ չափից շատ է»։



© NEWS.am STYLE