«Շատ սիրուն ու ոճային». ինչ հագուստ է ընտրում Անուշիկ Ալավերդյանը երեկոյան կերպարի համար

19:49   29 նոյեմբերի, 2021

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Անուշիկը սեւ տոպ է կրում, որը համադրել է պիջակի ու լայնեզր տաբատի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Շատ սիրուն ու ոճային»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Անուշիկը սեւ հագուստ էր կրում, որը համադրել էր ոճային վերարկուի հետ։ Երիտասարդ մայրիկը երկարաճիտներ էր ընտրել եւ արեւային ակնոց։ «Երեւան»,- մեկնաբանություններում այս հեշթեգն էր օգտագործել երգչուհին։



© NEWS.am STYLE