Ընտանեկան կադրեր. Արմինկան՝ մայրիկի ու քրոջ հետ

20:41   29 նոյեմբերի, 2021

Երգչուհի Արմինկան նոր ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում ԱՄՆ-ում բնակվող երգչուհին պատկերված է մայրիկի ու քրոջ հետ։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։ «Ինչ լավ է, որ մայրերի օրը տարվա մեջ մի քանի անգամ կարող ենք նշել: Տոնդ շնորհավոր, մամ ջան: Առողջ ու երկար կյանք եմ մաղթում քեզ ու բոլոր Հայ մայրերին»,- գրել է նա։

Երգչուհին ավելի վաղ պատասխանել էր հետեւորդների հարցերին։ Օգտատերերից մեկը նրան հարցրել էր, թե արդյոք դժվար չէ միայնակ մեծացնել տղա երեխայի, ինչին ի պատասխան երգչուհին գրել էր․ «Ցույց տվեք ինձ մի բան, որը հեշտ է անել այս կյանքում»։



© NEWS.am STYLE