Սեւ զգեստ. Լիլուի երեկոյան լուքը

16:41   29 նոյեմբերի, 2021

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել, որում երեկոյան կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երկու երեխաների մայրիկը սեւ զգեստ է կրում, որն առանձնանում է կտրվածով ոտքի հատվածում։ Լիլուն արձակել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջական են դարձրել բարձրակրունկները։

Նշենք, որ օրերս տեղադրված կադրերում Լիլուն պատկերված էր ամուսնու եւ երեխաների հետ։ «Շնորհավոր Գոհաբանության օրը»,- մեկնաբանություններում գրել էր երգչուհին, իսկ հետեւորդներն ընտանիքին դրական խոսքեր էին գրել։



© NEWS.am STYLE