Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր հոլովակ է հրապարակել, որում ոճային կերպարում է։
View this post on Instagram
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Դիլիջանում։ Աստղիկը կարճ սեւ շրջազգեստ է կրում, որը համադրել է սեւ-սպիտակ բլուզի հետ։ Երգչուհին արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ արեւային ակնոց, գլխարկ։ «Հանգստյան օրերը գեղեցիկ Դիլիջանում»,- մեկնաբանություններում գրել է նա։
Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կանաչ զգեստ էր կրում, որը համադրել էր երկարաճիտների հետ։ Երգչուհին արձակել էր գանգուր մազերը, նախընտրել մեղմ շպար։ Աշնանային կերպարն ամբողջացնում էր նորաձեւ աքսեսուարը։