«Շնորհավոր ծննդյանս օրը». Եվա Բաղդասարյանի ֆոտոշարքը

17:39   29 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Եվա Բաղդասարյանն այսօր նշում է ծննդյան օրը։

View this post on Instagram

A post shared by Yeva Baghdasaryan (@evabaghdasaryan_)

Դերասանուհին, որին հանդիսատեսը հիշում է սերիալներում կատարած տարբեր դերերով, այդ առիթով նոր ու վառ ֆոտոշարք է ընտրել։ Եվան նկարահանման համար վառ վարդագույն զգեստ է ընտրել, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու ընտրել վառ շպար։ «Շնորհավոր ծննդյանս օրը»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երիտասարդ դերասանուհին համարձակ բացվածքով եւ հետաքրքիր ձեւվածքով, վագրային պրինտով տոպ էր կրում, կաշվե տաբատ, երկարաճիտներ։ Եվան արձակել էր ուղիղ հարդարված մազերը, նախընտրել վառ ու արտահայտիչ շպար։ Նա հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն երկրպագուները բազում հաճոյախոսություններ էին ուղղել․ «Աննկարագրելի»։



© NEWS.am STYLE