«Արհամարհում եմ քեզ». Կիրկորովը պատասխանել է Դրոբիշին, որը ծաղրել էր նրա ու Իրինա Արոյանի կոնֆլիկտը

15:17   29 նոյեմբերի, 2021

Ռուսական փոփի արքա Ֆիլիպ Կիրկորովը հայտարարել է Կոմպոզիտոր Վիկտոր Դրոբիշի նկատմամբ պահանջների մասին։ Էստրադային երգչի մեկնաբանությունը հրապարակվել է «Муз-ТВ» հեռուստաալիքի ինստագրամյան էջում։

«Ես նույնիսկ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող էիր արտաբերել այդ բառերը՝ նույնիսկ ատելով ինձ։ Այս կյանքում ամեն ինչն սահման ու չափ ունի, այդ պատճառով ես ցանկանում եմ, որ դու իմանաս՝ մոռացիր իմ անունը։ Նույնիսկ տարիների վաղեմության պայմաններում քեզ չեմ բարեւի, դու պարզապես մահացել ես։ Ինձ համար նման մարդ գոյություն չունի։ Արհամարհում եմ քեզ»,- ասել է Կիրկորովը։

View this post on Instagram

A post shared by МУЗ-ТВ (@muztv)

Ավելի վաղ Դրոբիշը «Муз-ТВ»-ի եթերում ծաղրել էր Կիրկորովին՝ մասնավորապես հիշելով երգչի եւ լրագրող Իրինա Արոյանի կոնֆլիկտը․ վերջինս 2004թ․-ին նրա մասնակցությամբ ասուլիսին ներկայացրել էր վարդագույն հագուստով, որն արտիստին դուր չէր եկել։

«Կարելի է երկար քննադատել Ֆիլիպ Կիրկորովին, բայց հարկավոր է նրան արժանին մատուցել, նա 40 կամ 50 տարի էստրադայում է եւ չի հեռանում։ Ինչ-որ բան է մտածում, մշտապես աշխատում։ Մշտապես իր պրոֆեսիոնալիզն ապացուցում է երգերով, վեճերով, վարդագույն հագուստով։ Սիրում է հարմար պահի «հարվածել» աղջիկներին»,- հայտարարել էր Դրոբիշը։



© NEWS.am STYLE