Դմիտրի Նագիեւն ու Իգոր Վերնիկը սկանդալ են բարձրացրել «Две звезды. Отцы и дети» շոուի ընթացքում

17:11   29 նոյեմբերի, 2021

Հեռուստահաղորդավար Դմիտրի Նագիեւը եւ նրա գործընկերը՝ Իգոր Վերնիկը, վիճել են «Две звезды. Отцы и дети» հեռուստաշոուի ընթացքում, որում արտիստները նույն բեմում ելույթ են ունենում իրենց երեխաների հետ։

Նախագծի նոր թողարկման ընթացքում Վերնիկը զբաղեցրել է փորձագետի աթոռը։ Մեկնաբանելով մասնակիցների համարները՝ դերասանը երկար դատողություններ էր անում եւ իր կյանքից պատմություններ ներկայացնում։ Արտիստի որոշ մենախոսություններ շարունակվում էին մի քանի րոպե, ինչն առաջ է բերել Նագիեւի զայրույթը, որը չէր կարողանում նույնիսկ մեկ բառ ասել։

Дмитрий Нагиев и Игорь Верник имитировали драку

«Սաշա, կարծում եմ՝ դու շատ ես լսել, թե որքան լավ երաժիշտ ես։ Բայց ես պատկերացնում եմ, թե ինչ երջանկություն ես զգում, երբ խոսում են քո որդու մասին։ Որքան կարեւոր է դա։ Ես մի քանի անգամ բեմ եմ բարձրացել որդուս հետ․ ինչ հուզմունք է դա, ինչ երջանկություն է տեսնել, թե ինչպես է որդիդ շարունակում քեզ։ Ի տարբերություն այս անձի (Նագիեւին դիմել է Վերնիկը)»,- Մարշալի հետ զրույցում ասել է Նագիեւը։

Սակայն դերասանը շարունակել է մենախոսությունը, եւ այդ ժամանակ Նագիեւն ի նշան բողոքի պառկել է ժյուրիի սեղանին։ Բացի այդ՝ արտիստն ու հաղորդավարը սկանդալ են բարձրացրել՝ սկսելով վեճի իմիտացիա ստեղծել։ «Կա՛մ նա, կա՛մ ես»,- բղավել է Վերնիկը։

Նագիեւը հուզառատ է արձագանքել նաեւ դերասանի խոսքին Վարվարայի եւ նրա որդու ելույթից հետո։ Թեեւ նրանց միջեւ վեճ այդպես էլ տեղի չի ունեցել, ստուդիայիում կրքերը շիկացած էին։

Աղբյուրը՝ РИА Фан

 



© NEWS.am STYLE