Դպրոցներում ծխարաններ ստեղծելու առաջարկից հետո Գլյուկոզային ցանկանում են զրկել ծնողական իրավունքներից

18:12   29 նոյեմբերի, 2021

Երգչուհի Նատալյա Իոնովան (Գլյուկոզա) կատակով առաջարկել է դպրոցներում ծխասենյակներ կառուցել երեխաների համար։ Այդ մասին նա հայտնել էր բլոգեր Էլդար Ջարախովի YouTube-յան ալիքին տված հարցազրույցում։

«Լիդային շրջապատի հետ բռնել էին ծխելու համար։ Ինձ տնօրենի մոտ էին կանչել։ Ես հասկանում եմ, որ Լիդան այդ ազատության հետ չի կարողանում ճիշտ վարվել։ Բայց մյուս կողմից․ իսկ որտե՞ղ ծխեն երեխաները։ Նրանք մեքենայում ծնողների հետ են․ այնտեղ չեն կարող։ Դպրոցից դուրս չեն թողնում։ Երեխաների համար ծխելու տեղ ստեղծեք։ Նրան այդ պատճառով են դուրս արել։ Ընդ որում, շրջապատից միայն նա է պատժվել, քանի որ ամենավառն է»,- հյատարարել է երգչուհին։

Համացանցում սկանդալ է բարձրացել Իոնովայի խոսքերի պատճառով։ Զայրացած ծնողները քննադատել են աստղին։ Շատերն են զարմանում, թե ինչու կրթական կառույցների եւ սոցիալական խնամակալության ներկայացուցիչները չեն արձագանքել աստղի արտահայտություններին։ Կան նույնիսկ օգտատերեր, որոնք առաջարկում են Իոնովային զրկել ծնողական իրավունքներից, իսկ նրա դստերը հոգեբուժարան ուղարկել։ Նրանք կարծում են, որ երգչուհին երեխաներին ոչ նորմալ կենսակերպի կոչ է անում։

«Գուցե պետք է նաեւ առանձնանալու համար սենյակներ ստեղծել ու պահպանակներ բաժանել»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն մեջբերել է օգտատերերին։



© NEWS.am STYLE