Հայտնի են 2021-ի տասը լավագույն ֆիլմերը

19:12   29 նոյեմբերի, 2021

Ֆրանսիական «Cahiers du cinéma» կինոյի մասին հեղինականոր ամսագիրը Тwitter-ում հրապարակել է տարվա լագույն ֆիլմերի ցանկը։

Խմբագրության ցանկում մի քանի ժապավեն է հայտնվել, որոնց պրեմիերան տեղի է ունեցել դեռ 2020թ․-ին, սակայն պայմանն այլ է․ կարեւորն այն է, որ դրանք Ֆրանսիայում վարձույթում հայտնված լինեն վերջին 12 ամիսների ընթացքում։

Առաջին տեղում Քելի Ռեյհարդթտի «Առաջին կով» ֆիլմն է․ այն թողարկվել է դեռ 2019թ․-ին, սակայն ժապավենի թվային թողարկումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերին։ Դրաման պատմում է Արեւմուտքում ճամփորդող խոհարարի եւ Չինաստանից ներգաղթյալի ընկերության մասին։ Ցանկն ունի հետեւյալ տեսքը․

2. «Անետ» (Annette), ռեժիսոր՝ Լեոս Կարակս
3. «Հիշողություն» (Memoria), ռեժիսոր՝ Ապիտչատպոն Վիրասետակուլ
4. «Նստիր իմ մեքենայի ղեկին», ռեժիսոր՝ Ռյուսուկե Խամագուտի
5. «Սուպերաստղ» (On a Half Clear Morning), ռեժիսոր՝ Բրյունո Դյումոն
6. «Ֆրանսիական լրաբեր» (The French Dispatch), ռեժիսոր՝ Ուես Անդերսոն
7. «À l’abordage», ռեժիսոր՝ Գիոմ Բրակ
8. «Աղջիկն ու սարդը» (Das Mädchen und die Spinne), ռեժիսորներ՝ Ռամոն եւ Սիլվան Ցյուրխեր
9. «Սառը հաշվարկ» (The Card Counter), ռեժիսոր՝ Փոլ Շրեդեր
10. «Գայթակղություն» (Benedetta), ռեժիսոր՝ Փոլ Վերխովեն: 

Cahiers du Cinéma-ն համարվում է աշխարհի ամենահեղինակավոր կինոամսագրերից մեկը, որում տպագրվում են հայտնի քննադատների գրախոսականները։

 



© NEWS.am STYLE