Յուլյա Ֆինկի ջերմ լուսանկարն ամուսնու հետ

21:45   29 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Յուլյա Ֆինկն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Յուլյան պատկերված է ամուսնու՝ հաղորդավար Արտյոմ Կարապետյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու երեխաներին, դասական կերպարում է։ Դերասանուհին հրապարակումը չի մակագրել։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Յուլյան մուգ գույնի տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ բլուզի հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, իսկ շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ Մեկնաբանություններում նա շնորհակալություն էր հայտնել ծննդյան օրվա առիթով ստացած շնորհավորանքների համար։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու դրական խոսքեր էին գրել․ «Շքեղ կին»։



© NEWS.am STYLE