Երկրպագուները Կիրկորովին քննադատել են քաղցկեղից մահացած Վիրջիլ Աբլոյի մասին հրապարակման պատճառով

20:19   29 նոյեմբերի, 2021

Ռուս հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովին ցնցել է դիզայներ Վիրջիլ Աբլոյի մահը։ Արտիստն ի հիշատակ դիզայների հրապարակում է արել, սակայն այն գնահատել են ոչ բոլորը։ Երկրպագուները հիշեցրել են արտիստին, որ նա մոտացել է Ալեքսանդր Գրադսկու մասին, որը կյանքից հեռացել է նոյեմբերի 28-ին։

«Կյանքից հեռացել է բացառիկ մարդ։ Նկարիչ, որը ոսկե ստանդարտ է սահմանել, նույնսիկ ոչ թե ստանդարտ, այլ նորաձեւության վարպետության հորիզոն։ Հորիզոնին ձգտում են բոլոր, ոչ ոք չի հասնում»,- գրել է Կիրկորովը։

View this post on Instagram

A post shared by Филипп Киркоров (@fkirkorov)

Օգտատերերը Կիրկորովին քննադատել են ռուս գործիչների փոխարեն այլազգիներին ուշադրություն դարձնելու պատճառով։ «Կյանքից հեռացել է Գրադսկին, ահա, թե ով էր հանճարը», «Ֆիլիպ, կյանքից հեռացել է նաեւ Գրադսկին, ինչո՞ւ չեք գրել նրա մասին»,- արձագանքել են հետեւորդները։

Կոմպոզիտոր Ալեքսանդր Գրանսկին մահացել է ուղեղի կաթվածի արդյունքում։ 72-ամյա կոմպոզիտորի մահն անակնկալ է եղել նրա շատ գործընկերների ու ծանոթների համար։

 



© NEWS.am STYLE