«Սիրուն». Մարի Ավանեսյանի վառ կերպարը

22:43   29 նոյեմբերի, 2021

Երգչուհի Մարի Ավանեսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին վարդագույն զգեստ է կրում, որը համադրել է բարձրակրունկների հետ։ Մարին հավաքել է մազերն ու նախընտրել արտահայտիչ դիմահարդարում, որն ընդգծել է գեղեցկությունը։ Մարին հրապարակումը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Սիրուն»։  

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մարին կաշվե տաբատ էր կրում, որը համադրել էր ոճային վերնաշապիկի հետ։ Երգչուհին հավաքել էր մազերը, նախապատվություն էր տվել վառ շպարին։ Մարին հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել։



© NEWS.am STYLE