Ոճային աքսեսուարներ. Լիլիթ Մուրադյանի լուսանկարը

23:43   29 նոյեմբերի, 2021

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային լուքը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Լիլիթը բաց գույնի բլուզ է կրում, որը համադրել է վերարկուի հետ։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ լայեզր գլխարկ, արեւային ակնոց։ «Երկուշաբթի»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին Լիլիթի ու Վահե Խանամիրյանի որդու ատամհատիկի ժամանակ․ ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված էին։  «Ժամանակ, ժամանակ, ո՞ւր ես շտապում: Կարծես երեկ լիներ, երբ վախերիս ձեռքը խելագարվում էի, ի՞նչ անել, ո՞ւր գնալ, գնալ թե՞ մնալ։ Հիշում եմ մի օր գնացի եկեղեցի, աղոթեցի ու խոստացա, որ ամեն բան կթողնեմ Աստծո զորությանը։ Ահա Միքայելի ատամհատիկն ենք նշում, որոշեց ճարտարապետ դառնալ, մի քանի օր էլ եւ կդառնա ինն ամսական, Աստված ամեն բան գիտի…այսօր միայն ինձ մնում է ասել, շնորհակալ եմ…», - մեկնաբանությունների հատվածում գրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE