Պեսկովը մեկնաբանել է Մորգենշտերնին Ռուսաստան վերադարձնելու բանակցությունների մասին լուրերը

23:14   29 նոյեմբերի, 2021

Լուրերն այն մասին, որ Կրեմլի ներկայացուցիչները ռեփեր Ալիշեր Մորգենշտերնի պրոդյուսերների հետ բանակցություններ են վարում նրա՝ Ռուսաստան վերադարձի մասին, սուտ են։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Znac.com-ը, վկայակոչելով իր աբյուրին, գրել էր, որ Կրեմլի ներկայացուցիները Մորգենշտերնի մենեջերների հետ բանակցություններ են վարում Ռուսաստանի Դաշնություն նրա վերադարձի մասին։

Նոյեմբերի 24-ին Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, որ ռեփեր Ալիշեր Մորգենշտերը, «ըստ էության», սոցիալական ցանցերում թմրանյութեր է վաճառում՝ իր արտահայտությունները տարածելով երիտասարդների լայն լսարանի շրջանում։



© NEWS.am STYLE