ԽՈՅԵՐ
Այսօր փոքր-ինչ ալարկոտ եւ ծույլ կլինեք: Որքան էլ ձեր սիրելին փորձի ձեզ ինչ-որ շարժի ենթարկել, նրան ոչինչ չի հաջողվի: Ավելի լավ է` նախապես ասեք նրան, որ ոչնչի տրամադրություն չունեք:
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելին կժվարանա ասել, թե ինչ է զգում ձեր հանդեպ: Նրա զգացմունքներն, իսկապես, այնքան խառն են, որ անհնար է նկարագրել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այս օրը ճակատագրական կլինի ձեր հարաբերությունների համար: Առաջին հայացքից այն նման կլինի մյուս բոլոր օրերին, սակայն հենց այսօր կսկսեք մտածել արդյոք ձեր երկրորդ կեսն այն անձնավորությո՞ւնն է, ում հետ ցանկանում եք ապրել ողջ կյանքը:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կսկսի մտածել այն հարցի շուրջ, թե արդյոք ունի՞ ապագա ձեզ հետ: Եթե այս հարցը ձեզ էլ է մտահոգում, ուրեմն մտածեք` կա՞ իմաստ շարունակել հարաբերությունները:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի պահվածքը շատ տարօրինակ կլինի եւ ձեզ համար դժվար կլինի նրան հասկանալը: Մի էլ փորձեք դա անել, պարզապես, նրա հետ վայելեք այդ խենթությունը:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր այդքան էլ շփվող չեք լինի. Ձեզ դժվար կլինի խոսեցնելը: Մարդկանց հետ շփումը կարող եք պահել օնլայն ռեժիմով: Սիրելիին գրեք, որ սիրում եք, եւ ամեն ինչ տեղը կընկնի:
ԿՇԵՌՔՆԵՐ
Կշեռքների կյանքում այսօր լուրջ խնդիրներ չեն լինի: Դուք կվերադառնաք տուն սիրելի աշխատանքից, իսկ մնացածում ձեզ կօգնի ձեր երկրորդ կեսը:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր շատ ժամանակ անցկացրեք սիրելիի հետ: Պարտադիր չէ գնալ քաղաքից դուրս. Գնացեք որեւէ սրճարան, կամ միասին հեռուստացույց դիտեք: Կարեւոր չէ, թե որտեղ եւ ինչ, կարեւոր է, թե ում հետ:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր չնչին թեմայով, բայց լուրջ ընդհարում կունենաք սիրելիի հետ: Լավագույն դեպքում այն կավարտվի մի քանի կոտրված ափսեով, իսկ վատագույն դեպքում` երկարտեւ վիճաբանությամբ:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր վերջապես կհասկանաք, թե ինչու եք սիրում ձեր սիրելիին: Այդքան մի խորացեք այդ հարցի շուրջ, պարզապես, շարունակեք սիրել:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր մի բան կասեք սիրելիին, որը նրան շատ կտխրեցի, հնարավոր է, նույնիսկ, արցունքների հասցնի: Աշխատեք ինչ էլ որ ասեք, անեք դա շատ մեղմ ձեւով:
ՁԿՆԵՐ
Մի եղեք այդքան խիստ ձեր սիրելիի հանդեպ նրա սխալները մատնանշելուց: Փորձեք դա նրան ավելի մեղմ ձեւով բացատրել: Հավատացեք` այդպես նա ավելի շատ կոգեւորվի եւ կսկսի աշխատել իր թերությունների վրա: