Ինչպես ես վերաբերվում տղամարդկանց, երբ արդեն խելացի աղջիկ ես

21:12   4 դեկտեմբերի, 2021

Չգիտես ինչու, մինչեւ 20 տարեկան դառնալը դու աշխարհին բոլորովին այլ տեսանկյունից ես նայում: Իսկ ի՞նչն է փոխվում տղամարդկանց նկատմամբ քո վերաբերմունքի մեջ, երբ դու արդեն խելացի աղջիկ ես դառնում:

Ասում են , թե կանայք ականջներով են սիրում: Բայց ո՞վ է ձեզ ասել , որ մենք սիրում ենք «պարծենկոտ ստախոսներին» , որոնք մշտապես գեղեցիկ պատմություններ են հորինում: Այո, մենք լսում ենք, ծիծաղում Ձեզ հետ ու կարեկցում, երբեմն էլ ձեւացնում ենք, որ այդ ամենը մեզ շատ հետաքրքիր է:

Հաճոյախոսություններ. Ամեն ինչ այնքան ծեծված է՝ սիրունս , արեւս, փիսիկս , հրաշքս, դու այնքան լավն ես, լավագույնն ես աշխարհում: Աստված իմ, ես այս խոսքերն արդեն միլիոն անգամ լսել եմ, ընդհանրապես չի հուզում ու չի հետաքրքրում, ձանձրալի է: Գոնե մի քիչ նոր բաներ մտածեք , այդքան մի կրկնվեք:

Շփում: Չգիտես ինչու, այնպիսի զգացողություն է, որ տղամարդկանց 99 տոկոսը դպրոցում «Մումուից» այն կողմ ուրիշ ոչինչ չի կարդացել: Անկեղծ եմ ասում՝ ինքդ քեզ հետ շփվելը հաստատ ավելի հաճելի է:

Էժանագին կատակներ. Մի՞թե դուք մտածում եք, որ մենք չենք տեսնում Ձեր հնարավորություններն ու չենք հասկանում, թե ով իրենից ինչ է ներկայացնում: Մեր աչքերն ասես ռենտգեն լինեն, մեզ պետք չէ պատմել, թե քանի նավթային հանքահոր ունեք եւ այլն: Աստված տա, որ ժամադրության վերջում մենք ստիպված չլինենք այդ «մեծահարուստի» փոխարեն սրճարանում հաշիվ փակել:

Զոհի դերը: Այդ պատմությունները սիրելի կնոջ հավերժ որոնումների մասին , այն մասին , որ բոլոր կանայք այնքան անզգա էին ու միայն իր փողով էին հետաքրքրվում: Իսկ ինքն այդպիսին չէ, իրեն սեր է պետք, զգացմունքներ: Դա էժանագին կրկես է, որպեսզի փող չծախսեն , ու այդ կրկեսն արդեն արդիական չէ: Իհարկե, թեթեւաբարո աղջիկները շատ են, շատ են նաեւ նրանք, ովքեր իրոք հավատում են այդ հեքիաթներին: Բայց աղջիկներ, իմացեք ձեր գինը ու դատեք արարքներով, այլ ոչ թե քաղցր խոսքերով:


 



© NEWS.am STYLE