Ոճային․ Ադրիանա Գալստյանի լուսանկարը Գյումրիից

10:39   30 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարապված կադրերում դերասանուհին կաշվե տաբատ է կրում, որը համադրել է վառ բլուզի հետ։ Ադրիանան ոճային աքսեսուարներ է ընտրել՝ արեւային ակնոց, պայուսակ։ «Սիրո՞ւմ եք Գյումրին»,- հրապարակումը մակագրել է Ադրիանան։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին սպորտային հագուստ էր կրում ու հավաքել է մազերը։ Կերպարն ամբողջացրել էր գեղեցիկ շպարը։ «Միայն ես եմ, որ անկեղծ ուրախ էի առանց Faceinstagram: Մի պահ մտածեցի՝ ինչքան արագ մարդիկ կանցնեն ռեալ շփման, ինչքան մարդիկ կսկեն կարեւորել մյուսի ֆիզիկական ներկայությունը։ Ամառը հենց գա, էլի բակի երեխաները, պատուհանի տակ մեկը մյուսի անունը գոռալով, կկանչեն խաղալու։ Մարդիկ այլեւս ինտերնետի միջոցով որպիսություն չեն հարցնի։ Էհ, լավ էր իմ մանուկ ու պատանի ժամանակ։ Նույնիսկ եթե ինձանից սկսած բոլորիս համար ինչ-որ ձեւով մեր աշխատանքի տիրույթն էր սա, միեւնույն է, առանց սրա լավ էր»,- գրել է րԱդրիանան։



© NEWS.am STYLE