Բռնաբարությունների վերաբերյալ գործի պատճառով խուզարկել են Մերիլին Մենսոնի առանձնատունը

11:12   30 նոյեմբերի, 2021

Ոստիկանությունը «սեռական բռնության» վերաբերյալ գործի շրջանակներում խուզարկել է ամերիկացի ռոք երաժիշտ Մերիլին Մենսոնի տանը։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ առգրավվել են տեղեկատվության պահպանման բոլոր սարքերն ու տեսախցիկների ձայնագրությունները։

«Իրավապահ մարմիններում մեր աղբյուրները հայտնում են, որ զոհերի գործերով հատուկ ստորաբաժանման խուզարկուները երկուշաբթի՝ վաղ առավոտյան, գնացել են ռոքերի բնակարան՝ կատարելով խուզարկության հրամանը»,- հայտնում է TMZ պորտալը։

Ավելի վաղ ամերիկացի դերասանուհի Էվան Ռեյչել Վուդը, որը հայտնի է «Վայրի Արեւմուտքի աշխարհը» սերիալից, Մենսոնին մեղադրել է բռնության մեջ՝ հայտարարելով, որ վերջինս տարիներ շարունակ «սարսափելի ծաղրել» է իրեն, եւ ինքը «հոգնել է ապրել պատժի, զրպարտության եւ շանտաժի վախի մեջ»։ Vanity Fair-ը հայտնել է, որ նվազագույնը չորս կին հայտնել է իր փորձի մասին՝ Մենսոնին մեղադրելով նաեւ սեռական եւ հոգեբանական բռնության, ինչպես նաեւ հարկադրման տարբեր ձեւերի եւ վախեցնելու մեջ։ Մենսոնն իր հասցեին բռնության մեղադրանքներն անվանել է «իրականության սարսափելի աղճատում»։



© NEWS.am STYLE