«Թող էսպիսի առավոտները շատ լինեն»․ Արմինկա (վիդեո)

11:41   30 նոյեմբերի, 2021

Երգչուհի Արմինկան նոր հոլովակ է հրապարակել ու ցույց տվել, թե ինչպես է սկսվել իր առավոտը։

View this post on Instagram

A post shared by Arminka (@arminkaofficial)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին ցույց է տվել բազմաթիվ ծաղկեփնջերը։ Կադրում է հայտնվում նաեւ Արմինկան․ նա վարդագույն զգեստ է կրում ու արձակել է մազերը։ «Թող էսպիսի առավոտները շատ լինեն։ Բարեւ, աշխարհ»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում ԱՄՆ-ում բնակվող երգչուհին պատկերված էր մայրիկի ու քրոջ հետ։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված էին։ «Ինչ լավ է, որ մայրերի օրը տարվա մեջ մի քանի անգամ կարող ենք նշել: Տոնդ շնորհավոր, մամ ջան: Առողջ ու երկար կյանք եմ մաղթում քեզ ու բոլոր Հայ մայրերին»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE