«Լույսս». Քրիստինե Պեպելյանը՝ որդու հետ

22:42   30 նոյեմբերի, 2021

Երգչուհի Քրիստինե Պեպելյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում նա պատկերված է որդու՝ Արեգի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է փոքրիկին։ «Ի՞նչ էր համոզում․․․»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին՝ օգտագործելով «լույսս» հեշթեգը։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին բաց գույնի հագուստ էր կրում։ Երիտասարդ մայրիկը հավաքել էր մազերը, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջական էր դարձրել վզնոցը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE