«Չեմ կարող հավատալ, որ գրում եմ սա». Քիմ Քարդաշյանը հուզիչ հրապարակում է արել ի հիշատակ Վիրջիլ Աբլոյի

12:11   30 նոյեմբերի, 2021

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հուզառատ հրապարակում է արել ի հիշատակ դիզայներ վիրջիլ Աբլոյի, որը նոյեմբերի 28-ին մահացել է երկու տարի քաղցկեղի դեմ պայքարելուց հետո։

«Աստված չի սխալվում։ Ես դա գիտեմ, բայց դեռ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու։ Ինչո՞ւ, Վիրջիլ։ Ինչո՞ւ այսքան արագ։ Դժվար է հասկանալ։ Ինձ համար դժվար է հասկանալ, թե ինչու այդքան վաղ տարան այդքան մաքուր հոգիներ։ Վիրջիլ, դու միշտ այնքան մեղմ էիր, բարի եւ հանգիստ։ Դու ժամանակ էիր գտնում բոլորի համար։ Մենք նաեւ հաճախ խոսում էինք հանգստության քո սուպերուժի մասին։

View this post on Instagram

A post shared by Kim Kardashian West (@kimkardashian)

Դու միշտ քեզանից այնքան շատ բան էիր տաիս աշխարհին, քանի որ ցանկանում էիր, որ այն ավելի լավը դառնար։ Սա դժվար է հաղթահարել։ Ես նույնիսկ չեմ կարողանում հավատալ, որ գրում եմ սա։ Մենք այնքան կկարոտենք քեզ, Վիրիլ եւ այնքան շատ կսիրենք։ Ես նաեւ ցանկանում եմ շատ սեր փոխանցել նրա կնոջը՝ Շենոնին։ Դու Վիրջիլին սիրում էիր ու աջակցում այնպես, ինչպես նա էր իրեն նվիրում մյուսներին։ Վիրջիլի ժառանգությունը կապրի հավերժ Շենոնի, Լոուի եւ Գրեյի շնորհիվ»,- գրել է Քիմը։

Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որը վաղուց ընկերական հարաբերություններ ուներ եւ համագործակցում էր Աբլոյի հետ, մտերիմ ընկերոջ մահվանից հետո ջնջել է բոլոր հաղորդագրությունները։

 



© NEWS.am STYLE