«Տղամարդիկ միշտ ցանկանում են լինել կնոջ առաջին սերը». Սիլվի Բարկովա (ֆոտո)

23:42   30 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Սիլվի Բարկովան նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ է կրու, բաց գույնի տոպ։ Սիլվին արձակել է մազերն ու նախապատվություն է տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ պայուսակ, գոտի, ժամացույց։ «Տղամարդիկ միշտ ցանկանում են լինել կնոջ առաջին սերը (առաջինն ամեն ինչում)։ Կանայք ցանկանում են լինել տղամարդու վերջին սիրավեպը (սերը), այնպես չէ՞»,- գրել է դերասանուհին։

«Եթե շատ անկեղծ լինեմ՝ երբեք ոգեւորված չեմ եղել, ոչ էլ վստահ ասել եմ՝ «Ես շուտով գրավելու եմ Բոլիվուդը» (ծիծաղում է): Բայց նաեւ չեմ բացառել, որ եթե սկսեմ փորձեր անել, հնարավոր է՝ ստացվի։ Ինչու՞ քայլեր չեմ անում՝ ես ինքս դրա պատասխանը չունեմ։ Հնարավոր է՝ մեծ ցանկության բացակայության պատճառով։ Եվ, ի վերջո, ես Բոլիվուդի հետ չեմ ամուսնացել, եւ ոչ էլ Բոլիվուդի համար եմ ամուսնացել։ Ես ամուսնացել եմ, որպեսզի ունենամ իմ սեփական ընտանիքը, ու այժմ զբաղված եմ այն վայելելով»,- ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE