«Չկա մի դեղամիջոց, որն ի վիճակի լինի բուժել այն, ինչ կարող է բուժել երջանկությունը». Մարջան Ավետիսյանն՝ ամուսնու հետ

15:42   30 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Մարջան Ավետիսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ամուսնու հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է։ «Չկա մի դեղամիջոց, որն ի վիճակի լինի բուժել այն, ինչ կարող է բուժել երջանկությունը: Գ.Գ.Մարկես»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին մոխրագույն տաբատ էր կրում, սեւ վերարկու, որոնք համադրել էր գլխարկի հետ։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում էր ոճային պայուսակը։ Նրա մազերը հավաքված էին, նվազագույն շպարով էր։ «Ապաշնորհությունը չի բուժվում», - հրապարակումը մակագրել էր Մարջանը։

 



© NEWS.am STYLE