«Շնորհակալ եմ, որ հենց ինձ ես ընտրել, իմ աշխարհ». Աննա Դովլաթյանի ջերմ լուսանկարը դստեր հետ

18:45   30 նոյեմբերի, 2021

Դերասանուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված է դստեր՝ Կարինայի հետ։ Աննան ջերմ գրկել է փոքրիկին։ «Շնորհակալ եմ, որ հենց ինձ ես ընտրել, իմ աշխարհ Կարինա»,- մեկնաբանություններում գրել է դերասան Դավիթ Աղաջանյանի կինը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ զգեստ էր կրում, որն անռանձնանում էր բացվածքով ոտքի հատվածում։ Աննան զգեստը համադրել էր բարձրակրունկների հետ։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինն արձակել էր մազերն ու բնական շպարով էր։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին գրել նրան․ «Էլեգանտ»։



© NEWS.am STYLE